«ԶՊՄԿ» ՓԲ ընկերության բնապահպանության բաժնի աշխատակիցները ապրիլի 21-30-ն այցելել են ազդակիր բնակավայրերի դպրոցներ և բնապահպանական-ճանաչողական դասընթաց կազմակերպել աշակերտների համար։ Ավելի քան մեկ տասնյակ կրթօջախներում նրանք դպրոցականներին պատմել են Երկիր մոլորակի էկոլոգիական խնդիրների և բնությունը պահպանելու կարևորության մասին, սովորեցրել՝ ինչ եղանակներով ու միջոցներով է հնարավոր հոգ տանել մայր բնության մասին։
Դպրոցներում դասընթաց ներկայացնելու այս արշավը գերազանցել է կազմակերպիչների սպասումները և ոգևորել՝ միջոցառումը շարունակական դարձնելու միտումով։
Մանրամասն՝ տեսանյութում.
https://www.youtube.com/watch?v=_-Jf-_OkLuc