Օրերս ԶՊՄԿ-ի բոլոր ստորաբաժանումների գազաէլեկտրաեռակցման ոլորտի 172 մասնագետներ մասնակցեցին եռօրյա դասընթացի։ Նպատակը աշխատանքի որակը բարելավելն է՝ ԶՊՄԿ աշխատողների գիտելիքները զարգացնելու, հատկապես՝ գործնական նոր հմտություններ փոխանցելու միջոցով։ Արդյունքում իսկապես հնարավորություն տրվեց ձեռք բերել տեսական ու գործնական նոր գիտելիքներ և ամրապնդել իմացածը։
Դասընթացին մասնակցելու պահանջները խիստ են դրված, քանի որ եռակցողները նախևառաջ գործ ունեն աշխատանքային անվտանգության պահպանման հետ։ Բացի այդ՝ համապատասխան քննություն հանձնելուց հետո դասընթացի մասնակիցները կարող են տարակարգի փոփոխություն ապահովել, ինչը ենթադրում է նաև աշխատավարձի բարձրացում:
Մանրամասները՝ տեսանյութում.