ՑԱՆԿ
որոնում
%

Առողջության օր-2025

Կիսվել

Կիսվել

Հանքագործի և մետաղագործի օրվան ընդառաջ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կազմակերպել էր «Առողջության օր-2025» խորագիրը կրող մարզական միջոցառումը։ Երեք օր շարունակ Ընկերության աշխատողները համախմբվել էին թիմային և անհատական մրցապայքարներում իրենց ուժերը փորձելու և հաղթանակի հասնելու ջանքերով։ Մրցաշարերին մասնակցել են կոմբինատի բոլոր արտադրամասերը, ընդհանուր հաշվով՝ 12 թիմ, շուրջ մեկ տասնյակ մարզաձևեր, մրցույթներ և աննախադեպ մրցանակային ֆոնդ։

Միջոցառման մեկնարկային օրվա անցուդարձն ու նախապատրաստական աշխատանքները խոստանում էին անզիջում ու հիշարժան մրցապայքար։ Իսկ եզրափակիչ՝ պարգևատրման օրն արդեն իսկ պարզ էր, որ սպորտի շուրջ համախմբվածության ու միասնականության զանգեզուրյան տոնը կայացել է։

Մանրամասն՝ տեսանյութերում.

https://www.facebook.com/SyunikTV/videos/1107955691391787