ԶՊՄԿ-ն ակտիվորեն համագործակցում է գիտակրթական հաստատությունների հետ։ Հերթական համագործակցությունը «Պատանի երկրաբան» ամառային ճամբարն է, որի կազմակերպումը Կապան քաղաքում նախաձեռնել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը։
3 օր շարունակ 33 պատանի Սյունիքի գրեթե բոլոր համայնքներից հնարավորություն կունենա՝ ծանոթանալու երկրաբանի մասնագիտությանն ու բացահայտելու նոր գիտելիքներ, հետաքրքրություններ հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ:
Նման նախաձեռնությունները նպատակ են հետապնդում պատանի դպրոցականների շրջանում երկրաբանության նկատմամբ հետաքրքրություն առաջացնել՝ դրանով իսկ ապահովելով դիմորդների հոսք և ուսանողների համալրում ֆակուլտետում։ Այս գործում ԶՊՄԿ-ի գործնական դերն անփոխարինելի է։
Մանրամասները՝ տեսանյութերում.
https://www.facebook.com/zcmcofficial/videos/1519833382724485https://www.facebook.com/zcmcofficial/videos/1231275498772203