ՑԱՆԿ
որոնում
%

«ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ

Կիսվել

Կիսվել

Հարգելի գործընկերներ,

Շնորհավորում եմ ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցներին, գործընկերներին և ոլորտի բոլոր ներկայացուցիչներին Աշխատանքի օրվա կապակցությամբ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ևս մեկ արդյունավետ աշխատանքային տարվա, բարդությունների համատեղ հաղթահարման, համագործակցության և ձեռքբերումների համար։

ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է, մարդկանց, ովքեր կերտել են և շարունակում են միասին կերտել հայկական արդյունաբերության հսկայի պատմությունը, աշխատանքի արժեքը գիտակցող և ձեռքբերումներով հպարտացող տղամարդկանց և կանանց պատմություն է:

Այսօր ԶՊՄԿ-ում աշխատում է ավելի քան 4600 մարդ:

Մեր ոլորտից դուրս քչերը գիտեն, որ յուրաքանչյուր ուղղակի աշխատատեղը հանքարդյունաբերությունում ստեղծում է 3-5 անուղղակի աշխատատեղ տարածաշրջանում: 

Հատկապես հպարտ ենք, որ Սյունիքի մարզը հանրապետությունում առաջատարն է աշխատավարձերի ցուցանիշով։ Դրանում մեծ դեր ունեն ոչ միայն ուղղակի, այլև մեր ընկերության շնորհիվ ստեղծված անուղղակի աշխատատեղերը։ Հենց անուղղակի աշխատատեղերն են կարևոր բաղադրիչ հանդիսանում տնտեսական զարգացման, փոքր բիզնեսի բարգավաճման և այլ ոլորտների զարգացման համար:

Ոլորտից դուրս քչերը գիտեն, որ հանքարդյունաբերությունը՝ հատկապես ԶՊՄԿ-ի մասշտաբի ձեռնարկությունը, միավորում է ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների: Այսօր մեր ընկերությունում աշխատում են հանքարդյունաբերության, մետալուրգիայի և երկրաբանության շուրջ 300 որակավորված մասնագետներ, որոնց կողքին աշխատում են հարյուրավոր այլ մասնագետներ՝ ճարտարագետների, էներգետիկների, քիմիկոսների, տնտեսագետների, բնապահպանների, սոցիալական մասնագետների, իրավաբանների և այլ մասնագետների մեծ թիմ: Ուրիշ ո՞ր ոլորտում են նման տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ, շարքային աշխատողների հետ ուս-ուսի նույն գործն անում։

Առջևում նոր, հավակնոտ նպատակներն են։ Կառավարման օպտիմալացումից և արտադրության ընդլայնումից մինչև գործընթացների թվայնացում և ձեռնարկության արդիականացում։ Սրանք նպատակներ են, որոնք ուղղված չեն միայն ձեռնարկության և երկրի տնտեսական ցուցանիշների բարելավմանը: Սա մեր ընդհանուր նպատակի ճանապարհն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում։

Այս նպատակին հասնելու համար կարևոր է բոլորի աշխատանքը՝ սկսած ղեկավար կազմից մինչև շարքային աշխատակիցներ:

Շնորհավորում եմ բոլորին և նորանոր հաջողություններ եմ մաղթում աշխատանքային գործունեությունում:

Այլ նորություններ

05.05.2025

Մեր նորությունները

Բնապահպանական դասընթաց՝ մի շարք դպրոցներում

25.04.2025

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ն բաց է կրթական և ճանաչողական այցերի համար

05.04.2025

Մեր նորությունները

Շնորհավոր երկրաբանների մասնագիտական տոնը

03.04.2025

Մեր նորությունները

Բաց աճուրդ ոչ պրոֆիլային անշարժ գույքի իրացման համար

12.03.2025

ԶԼՄ-ները մեր մասին

Ինչո՞ւ է կառուցվելու նոր պոչատար խողովակաշար ԶՊՄԿ-ում

24.02.2025

Մեր նորությունները

Վերականգնվող էներգետիկայի արդյունաբերական նշանակության նախագծերի ներկայացման հրավեր

17.02.2025

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ն հայտարարում է առողջության ապահովագրության ծառայության մատուցման հայտերի ընդունում

29.01.2025

Մեր նորությունները

Կայացել է «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նիստ և բաժնետերերի ժողով

27.01.2025

Մեր նորությունները

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն կրկին առաջինն է

27.01.2025

ԶԼՄ-ները մեր մասին

«ԶՊՄԿ-ին համարժեք երկու-երեք հանքարդյունաբերական նախագծեր կարող են արմատապես փոխել Հայաստանի տնտեսական իրավիճակը». Վարդան Ջհանյան