ՑԱՆԿ
որոնում
%

Շնորհավոր երկրաբանների մասնագիտական տոնը

Կիսվել

Կիսվել

Ամեն տարի ապրիլի առաջին կիրակին նշվում է որպես երկրաբանների մասնագիտական տոն՝ խորհրդանշելով դաշտային աշխատանքների ակտիվացման շրջանը։

ԶՊՄԿ-ն մշտապես ձգտում է մեծացնել հետաքրքրությունը երկրաբանության նկատմամբ՝ կազմակերպելով տարաբնույթ միջոցառումներ հատկապես մասնագիտական օրվա առթիվ։

Այս տարի կոմբինատի փորձառու երկրաբանները հանդիպեցին Կապանի, Քաջարանի և տեղի գյուղական համայնքների մի շարք դպրոցականների հետ՝ ներկայացնելով երկրաբանության ամբողջ հմայքն ու կարևորությունը։ Պատանիների հետ հանդիպման ժամանակ առաջնային էր «Երկաբանությունն ամենուր է և պահանջված» համոզմունքը, որը ներկայացվում էր մոտիվացնող հիմնավորումներով ու ոլորտի վերաբերյալ հետաքրքրական մանրամասներով։

«Երկրաբանության ոլորտը բազմաշերտ է, գրավիչ, ՏՏ ոլորտից բարձր վարձատրվող ու երբեք չհնացող»,- իրենց խոսքում ընդգծում էին ոլորտի փորձառու մասնագետները՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը և «ԶՊՄԿ» ՓԲԸ երկրաբանահետախուզական ծառայության պետ Արման Հայրապետյանը։

Հանդիպման ավարտին աշակերտների համար կազմակերպվեց շրջայց, ինչը հնարավորություն տվեց գործնականում ծանոթանալ Հայաստանի թիվ մեկ հարկատու ձեռնարկության աշխատանքներին և առավել լայն պատկերացում կազմել ոլորտի մասին։

Ինչպես Ա.Վարդանյանն է նշում, ԶՊՄԿ-ն սերտ համագործակցում է մայր բուհի հետ՝ խրախուսելով երկրաբանի մասնագիտության ընտրությունը։ Համատեղ ջանքերով փորձում են վերականգնել դիմորդների քանակը՝ նախաձեռնելով մոտիվացնող բազմաբնույթ միջոցառումներ։ Անցյալ տարի առաջին անգամ կազմակերպվել է դաշտային պրակտիկա Սյունիքի մարզում, առանձնապես՝ Քաջարանի հանքավայրում համալսարանական ապագա երկաբանների և աշխարհագետների համար։

Այլ նորություններ

02.12.2025

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ն մասնակցում է համաժողովի

25.11.2025

Մեր նորությունները

Կայուն զարգացման հաշվետվությունը անցել է անկախ հաշվեստուգում.
ձեռք է բերվել հավաստիացում

13.11.2025

Մեր նորությունները

Էներգետիկ անվտանգություն,
ամուր Հայաստան

06.11.2025

ԶԼՄ-ները մեր մասին

Կոնֆերանսին ընդառաջ` էներգաարդյունավետության հարցերի շուրջ

05.11.2025

Մեր նորությունները

Նոր դասընթաց ԶՊՄԿ աշխատողների համար

09.10.2025

Մեր նորությունները

Կայուն զարգացման հաշվետվություն-2024.
ձեռքբերումներ, առկա խնդիրներ, հավաստի տվյալների ծանրակշիռ բազա

06.10.2025

Մեր նորությունները

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում – 2025

04.10.2025

ԶԼՄ-ները մեր մասին

«Վստահության հարցը ոլորտի գլխավոր խնդիրն է».
Արմեն Ստեփանյան

03.10.2025

ԶԼՄ-ները մեր մասին

ԶՊՄԿ-ն մտադիր է ընդլայնել Արծվանիկի պոչամբարը

03.10.2025

ԶԼՄ-ները մեր մասին

Ռոման Խուդոլի.
«Եթե ոչինչ չարվի, ապա Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտը կանգ կառնի»