ՑԱՆԿ
որոնում
%

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում – 2025

Կիսվել

Կիսվել

Հոկտեմբերի 3–4-ը Ծաղկաձորում կայացավ «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում - 2025»-ը։

«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը արդեն երկրորդ տարին այդ մեգանախաձեռնության գլխավոր հովանավորն է։ Ընկերության նման պատասխանատվությանը 2025 թ-ին միացել են հանքարդյունաբերական ու ամենատարբեր ոլորտների մի շարք գործընկերներ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է բիզնես շրջանակների՝ հանքարդյունաբերության կարևորության նկատմամբ բարձր գիտակցումը։

«Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում - 2025»-ին մասնակցեցին մեկ տասնյակից ավելի երկրներից Հայաստան ժամանած միջազգային հեղինակավոր փորձագետներ և հյուրեր, որոնք երկօրյա ֆորումի ընթացքում հանդես եկան ոլորտի նորագույն միտումների, խնդիրների ընդհանրությունների և լուծումների վերաբերյալ ելույթներով, ՀՀ կառավարության անդամների, համայնքների ղեկավարների, հայաստանյան գիտական, կրթական, հասարակական ու ոլորտային կազմակերպությունների փորձագետների, ԶՊՄԿ ղեկավարության հետ մասնակցեցին պանելային թեմատիկ քննարկումների ու բանավեճերի։

Ֆորումի շրջանակներում ներկայացվեցին խորքային հետազոտություններ՝ ոլորտի տնտեսական ազդեցության և իրավական ու ներդրումային խնդիրների վերաբերյալ։ Քննարկվեցին տարածաշրջանային համեմատություններ, համայնքների հետ հարաբերությունների և վստահության խնդիրներ, անդրադարձան կայուն զարգացման առաջնահերթություններին և միջազգային նորագույն միտումներին։

Հրապարակվեց նաև ԶՊՄԿ կայուն զարգացման տարեկան զեկույցը, ստորագրվեց հուշագիր Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև։

Ինչպես հայտնի է, 2026 թվականի աշնանը Հայաստանը պատրաստվում է ընդունել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվեցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP 17)։ Այս կարևորագույն միջոցառմանն ընդառաջ՝ ֆորումի ընթացքում հայտարարվեց հանքարդյունաբերության ոլորտում կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագրի մրցույթ, որին կարող են մասնակցել հանքարդյունաբերական ընկերությունները և հասարակական, գիտական ու կրթական կառույցները։ Հաղթողը հաջորդ տարի կարժանանա բնապահպանության ոլորտում առաջատար միջազգային մասնագետ Ջոն Հոբսի անվան մրցանակի։

Այլ նորություններ