ՑԱՆԿ
որոնում
%

Կայուն զարգացման հաշվետվությունը անցել է անկախ հաշվեստուգում.
ձեռք է բերվել հավաստիացում

Կիսվել

Կիսվել

2025թ․ հոկտեմբերին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը հրապարակեց 2024 թ-ի կայուն զարգացման հաշվետվությունը, որը ներկայացվել էր անկախ հաշվեստուգման։

Հաշվեստուգումը իրականացրել է «Grant Thornton International» առաջատար ընկերության հայաստանյան գրասենյակը՝ ISAE 3000 ստանդարտով։

Մոտ 3 ամիս տևական գնահատման արդյունքում ձևավորվել է անկախ աուդիտորական եզրակացություն, որը, հաշվի առնելով GRI, SASB և IFRS S2 միջազգային չափորոշիչների պահանջները, հաստատում է հաշվետվողականության հուսալիությունը և տալիս է ողջամիտ հավաստիացում այն մասին, որ ԶՊՄԿ ԿԶ հաշվետվությունում արտացոլված տվյալների բազան ճշգրիտ է և թափանցիկ։

Հաշվեստուգման ընթացքում հայտնաբերված ոչ նշանակալի բացթողումները շտկվել են, և հաշվետվությունը հրապարակվել է ԶՊՄԿ կայքում։

«Հավաստիացման ձեռքբերումը կայուն զարգացման ոլորտում առաջնորդության և համաշխարհային չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է, վստահ հայացք՝ դեպի կայուն ապագա։ Եվ այս ողջ գործընթացը մեզ համար ձևական ընթացակարգ չէ, դա իրական նվիրվածության արտացոլումն է՝ իրական կայուն զարգացում ապահովելու համար։ Ուստի մենք շարունակում ենք կայուն զարգացումը դիտարկել որպես Ընկերության արդիականացման և զարգացման անբաժան մաս։
Կարծում եմ՝ պետք է ընդգծել, որ հանքարդյունաբերության և այլ ոլորտներում շատ քիչ ընկերություններ են կամավոր սահմանում հաշվետվողականություն և թափանցիկություն ապահովելու նման բարձր նշաձող»,- հավաստիացում ստանալու կապակցությամբ ասել է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն արդեն չորրորդ տարին անընդմեջ ներկայացնում է կայուն զարգացման տարեկան հաշվետվություն՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։

Այլ նորություններ