ՑԱՆԿ
որոնում
%

Վերականգնվող էներգետիկայի արդյունաբերական նշանակության նախագծերի ներկայացման հրավեր

Կիսվել

Կիսվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հրավիրում է ներկայացնելու Ընկերության կողմից սպառվող էլեկտրաէներգիան վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադության, մասնավորապես արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների նախագծման, համապատասխան հողային տարածքների առաջարկի ներկայացման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման աշխատանքներ իրականացնելու հետաքրքրության հայտ։

Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել ինչպես ամբողջական, այնպես էլ աշխատանքների ուղղություններից ﬕայն կոնկրետ ուղղությանը վերաբերող հայտ:

Հետաքրքրության հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 30-ը ապրիլի, 2025թ., ժամը՝ 17։00 (Երևանի ժամանակով)։ 

Հայտերի հետ կապված պարզաբանումները՝ 14-ը մարտի, 2025թ., ժամը՝ 17:00 (Երևանի ժամանակով։ 

Հայտերի ներկայացման էլ. փոստի հասցեները՝ 

Hayk.Akarmazyan@zcmc.am , cc: info@zcmc.am

Հարցումների և պարզաբանումների համար պատասխանատու անձը` Հայկ Ակարմազյան, էլ. փոստի հասցե՝ Hayk.Akarmazyan@zcmc.am

Դրվածքային հզորություն՝ հայտատուները պետք է առաջարկեն մինչև 100 ՄՎտ հզորություն։

Արտադրվող էլեկտրաէներգիան հարկավոր է ԶՊՄԿ ներքին սպառման համար: (Տեղակայումը՝ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք):


ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ 

• Հայտատուն պետք է լինի գրանցված իրավաբանական անձ:

• Հայտատուն պետք է ունենա արևային ՖՎ կայանների ոլորտում փորձ՝ առնվազն 2022թ-ից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը:

• Հաջողակ հայտատուի կողմից վերջին երեք (3) տարիների ընթացքում վերականգնվող էներգետիկայի ոլորտում կատարած աշխատանքների միջին տարեկան ծավալը պետք է կազմի 3 ՄՎտ։

• Փորձը՝ վերջին 5 տարիների ընթացքում նմանատիպ բնույթի և բարդության աշխատանքների նվազագույնը երկու պայմանագիր /այս պահանջին համապատասխանելու համար աշխատանքները պետք է նախորդ պայմանագրով նախատեսված աշխատանքի 70% ավարտված լինեն/։


ՀԱՅՏԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ 

Հողի առկայության վերաբերյալ հայտի դեպքում 

Հայտը պետք է ներառի հողի առկայության, կայանի կառուցման հնարավոր տարածքի հետ կապված պայմանների վերաբերյալ առկա հնարավոր տեղեկատվություն, որը հնարավորություն կտա գնահատել տեխնիկական պարամետրեր, այդ թվում՝ 

• Արևային էներգիայի բարձր պոտենցիալով հնարավոր տարածքների առկայությունը՝ այդ թվում հաշվի առնելով շինարարության և սպասարկման տեսանկյունից դրանց հասանելիությունը։

• Ձևավորել պատկերացում էներգիայի արտադրության պոտենցիալի մասով՝ հիմնված արևային պոտենցիալի, կլիմայական և երկրաբանական պայմանների վերլուծության վրա (այդ թվում՝ ամպամածություն, ջերմաստիճան)։

• Գնահատել ցանցին միանալու հնարավորությունները և ենթակառուցվածքը՝ միացման առավել հեշտ տարբերակները որոշակիացնելու և դրա հետ կապված ծախսերի վերաբերյալ պատկերացում կազմելու համար։

• ՀԷՑ-ի հետ նախնական տեխնիկական պայմանի համաձայնեցման հնարավորությունը:

• Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրական եզրակացության հավանականությունը:

• Հողօգտագործման (հողի կատեգորիա, հողերի հնարավոր ձեռքբերում, հնարավորության դեպքում համայնքային հողերի օգտագործում) և էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված տեղական համայնքների հետ կապված խնդիրները։

Տեխնիկական մասով հայտի դեպքում 

Հայտը պետք է ներառի առկա հնարավոր տեղեկատվություն, որը՝ 

• հնարավորություն տա հստակեցնել էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիան՝ հաշվի առնելով գին/որակ համադրությունը, արդյունավետությունն ու միջավայրի պայմանները,

• հիմք հանդիսանա իրականացնել շարժական և անշարժ կոնստրուկցիաների կիրառման համեմատական հաշվարկներ,

• հիմք հանդիսանա իրականացնել տարեկան միջին արտադրողականության հաշվարկներ,

• արևային ֆոտովոլտային կայանների դեպքում պարունակի հնարավոր չափսերի, հզորության, պանելների դասավորության, փոխակերպիչների և այլ կարևոր բաղադրիչների և ամբողջ համակարգի նախնական նախագծային տեղեկություն (դրա առկայության դեպքում),

• առաջարկի համակարգի սպասարկման, արևային ֆոտովոլտային կայանների դեպքում վահանակների մաքրման, շարքից դուրս եկած վահանակների փոխարինման և փոխակերպիչների ծրագրային սպասարկման մեխանիզմներ։

Ֆինանսական մասով հայտի դեպքում 

Հայտը պետք է ներառի առկա հնարավոր տեղեկատվություն, որը՝ 

• Հնարավորություն տա հստակեցնել կապիտալ և գործառնական ծախսերը, այդ թվում՝ գնահատել հողի և սարքավորումների ձեռքբերման, սարքավորումների մոնտաժման, ցանցին միացման և էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերը։

• Էլեկտրաէներգիայի կանխատեսվող արտադրության, ԶՊՄԿ-ի սպառման ցուցանիշների, գործող սակագների, էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայում գործող և կանխատեսվող գների, առկա արտոնությունների և այլ էական ցուցանիշների հիման վրա հաշվարկել հնարավոր եկամուտները ու տնտեսումները:

• Իրականացնել ֆինանսական վերլուծություն, այդ թվում՝ դրամական միջոցների հոսքերի, զուտ ներկա արժեքի, ներքին շահութաբերության և հետգնման ժամկետի հաշվարկներ։

• Պարունակի ֆինանսավորման այնպիսի աղբյուրների մասին տեղեկություններ, ինչպիսիք են, օրինակ, դրամաշնորհները, կանաչ վարկերը, պետական արտոնությունները, ներդրողների, պետական, միջազգային կառույցների հետ համագործակցության ծրագրերը։

Իրավական տեղեկատվություն 

Հայտը պետք է ներառի նորմատիվ իրավական կարգավորումների և թույլտվությունների վերաբերյալ տեղեկատվություն, որը՝ 

• Հնարավորություն տա հստակեցնել թույլտվությունների, այդ թվում բնապահպանական, հողի ձեռքբերման, ցանցին միացման եւ կարգավորումների տեսանկյունից, վերականգնվող էներգետիկայի իրավական և օրենսդրական կարգավորումներին առնչվող ծախսերը և ժամկետները։

Հայտը պետք է դիտարկի հնարավոր ռիսկերը և դրանց մեղմացման միջոցառումները, այդ թվում՝  

• Թույլ տա գնահատել սարքավորումների, դրանց դեգրադացիայի, ցանցի միացման հետ կապված տեխնիկական ռիսկերը և հստակեցնել դրանց մեղմացման մոտեցումները։

• Ֆինանսական ռիսկերը, մասնավորապես, այն ռիսկերը, որոնք պայմանավորված են էլեկտրաէներգիայի սակագների և ոլորտի քաղաքականության հնարավոր փոփոխություններով։

• Բոլոր հայտերը պետք է գրվեն հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով և PDF ձևաչափով (պատշաճ կերպով ստորագրված): Հայտատուների և Պատվիրատուի միջև հայտերի հետ կապված ամբողջ նամակագրությունը և փաստաթղթերը պետք է լինեն հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

Հայտատուները պատասխանատու են իրենց հայտի մեջ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար, և առաջարկի մեջ պարունակվող ցանկացած նյութական կեղծ տվյալները նախապայման կհանդիսանան հայտատուի հայտը չդիտարկելու համար:

Հայտատուն պետք է ապահովի, որ հայտի ապահովումը վավեր լինի հայտի ներկայացումից հետո` վաթսուն (60) օրվա ընթացքում:

Հայտատուները կարող են գրավոր հարցում կատարել սույն հրավերի ցանկացած մասի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։

Պարզաբանումների բոլոր հարցումները պետք է ներկայացվեն պատվիրատուի կողմից նշանակված պատասխանատու անձին՝ էլեկտրոնային փոստով։

Պարզաբանումների վերաբերյալ հարցումները պետք է ներկայացվեն հրավերում նշված ժամանակահատվածում։ Պատվիրատուն պետք է ջանա յուրաքանչյուր հարցմանն արձագանքել 5 (հինգ) օրվա ընթացքում:

Մրցութային հանձնաժողովը կարող է իր հայեցողությամբ նախընտրելի հայտատուին
հրավիրել բանակցությունների կամ պարզաբանումների:

Այլ նորություններ

17.02.2025

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ն հայտարարում է առողջության ապահովագրության ծառայության մատուցման հայտերի ընդունում

29.01.2025

Մեր նորությունները

Կայացել է «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նիստ և բաժնետերերի ժողով

27.01.2025

ԶԼՄ-ները մեր մասին

«ԶՊՄԿ-ին համարժեք երկու-երեք հանքարդյունաբերական նախագծեր կարող են արմատապես փոխել Հայաստանի տնտեսական իրավիճակը». Վարդան Ջհանյան

27.01.2025

Մեր նորությունները

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն կրկին առաջինն է

06.12.2024

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ն հրապարակեց կայուն զարգացման երրորդ հաշվետվությունը

25.10.2024

Մեր նորությունները

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցանկում

27.09.2024

Մեր նորությունները

Կայացել է «Mining Armenia» միջազգային համաժողովը

31.07.2024

Մեր նորությունները

Աշխատանքային այցով ԶՊՄԿ-ում էր Սյունիքի մարզպետը

25.07.2024

Մեր նորությունները

«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը կրկին առաջատարն է

14.07.2024

Մեր նորությունները

Ծանր տեխնիկայի ցուցադրություն և տոնական միջոցառում ԶՊՄԿ-ում