Քաջարան համայնքը ԶՊՄԿ-ի վճարած բնապահպանական հարկի մասհանման արդյունքում 2025 թվականին ստացել է 235 միլիոն դրամ, ինչը ծառայել է բնապահպանական և առողջապահական ծրագրերի իրականացմանը։
ԶՊՄԿ-ի վճարած բնապահպանական հարկի մասհանման առյուծի բաժինը՝ 220 միլիոն դրամը, ուղղվել է ջրային ռեսուրսների համակարգի բարելավմանը, մասնավորապես՝ Գեղի գետի վտակի՝ Պահագետի հոսքի կարգավորմանը և այդ գետի ջրօգտագործման արդյունավետության բարձրացմանը։
Նորագույն սարքավորումներով շեշտակի համալրվել է Քաջարանի բժշկական կենտրոնը։ Առաջին անհրաժեշտության սարքավորումներով վերազինվել է նաև կենտրոնի շտապօգնության ծառայությունը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.