ՑԱՆԿ
որոնում
%

Մասնակցում ենք Գիտության շաբաթին

Կիսվել

Կիսվել

ԵՐԵՎԱՆ, 1-Ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ – NEWS.AM։  Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է Գիտության փառատոնը, որն անցկացվում է «Գիտության շաբաթ-Հայաստան» ծրագրի շրջանակում։

Փառատոնին, բուհերից ու գիտական կենտրոններից բացի, մասնակցում են նաև մասնավոր ընկերություններ, որոնց գործունեությունը անմիջապես կապ ունի գիտության և կրթության հետ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ևս մասնակցում է Գիտության շաբաթին։

ԶՊՄԿ-ի տաղավարում կողք կողքի ներկայացված են հինն ու նորը՝ ավանդական գիտական ուղղություններից մինչև նորարական տեխնոլոգիաներ ու հանքարդյունաբերական ժամանակակից, գերհզոր տեխնիկայի մոդելներ։ Ցուցադրված են նաև պղնձի և մոլիբդենի ապարներ, որոնք կոտրելուց հետո այցելուները հնարավորություն ունեն մանրադիտակով տեսնել, թե ինչպես են ձևավորվում հանքային կուտակումները։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը փառատոնին իր մասնակցությամբ հիշեցնում է, որ գիտությունը արդյունաբերության, նորարարության, կայուն զարգացման շարժիչ ուժն է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

https://shorturl.at/IOmff