ՑԱՆԿ
որոնում
%

Սյունիքում անտառապատվել է

18 հա տարածք

Կիսվել

Կիսվել

«ԶՊՄԿ» ՓԲ ընկերության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համագործակցության արդյունքում Սյունիքի մարզում՝ Կարմրաքար և Աճանան բնակավայրերում, անտառապատվել է 18 հա տարածք։

Կարմրաքարի ու Աճանանի անտառապատման համար «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տնկարանը արդեն իսկ տրամադրել է ավելի քան 13.000 առողջ և բարձր կպչողականությամբ տնկիներ՝ անտառկազմող հիմնական ծառատեսակներից՝ թխկի, հացի, կաղնի, լորենի և այլն։ Մինչև տարեվերջ՝ առաջիկա երկու շաբաթների ընթացքում, այդ թիվը հատելու է 17.500-ի սահմանը։ Այս մասին վստահեցնում է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի բնապահպանության բաժնի պետի պաշտոնակատար Արծվին Ծատրյանը։

Անտառատնկման աշխատանքներն այս անգամ բացառիկ են. որպեսզի նորատնկիները բնության բարեհաճությանը չսպասեն, ԶՊՄԿ-ն ոռոգման համակարգ է անցկացրել թե՛ Կարմրաքարում, թե՛ Աճանանում։ Այդ համակարգը ապահովված է սնուցող ավազաններով. Կարմարքարում, որտեղ անտառապատման մակերեսը կազմել է 11 հա, կառուցվել է 2 ավազան՝ 150 խ/մ տարողությամբ, իսկ Աճանանում, որտեղ տնկվել է 7 հա անտառ, ավազանի տարողությունը կազմում է 200 խ/մ։

Կոմբինատի բնապահպանության բաժնի աշխատողները ամենօրյա ռեժիմով հետևում են անտառատնկման աշխատանքներին Կարմրաքարում և Աճանանում, արձանագրում ծագող խնդիրներն ու գոհացնող արդյունքները։

Ընդհանուր առմամբ՝ ավելի կանաչ Սյունիք ունենալու համար ԶՊՄԿ-ի տնկարանը տրամադրել է զանազան ծառաթփատեսակներ և ծաղկաթփեր՝ համապատասխանաբար շուրջ 50.000 և 30.000 թվաքանակով։ Քաջարան, Կապան, Ագարակ, Սիսիան և մի շարք այլ համայնքներ շարունակաբար կանաչապատվում են կոմբինատի տնկարանում աճեցված ծառերի ու թփերի նոր սերունդներով։

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=1e66SETsd8M