«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է իր աշխատակիցների առողջության ապահովագրության ծառայության մատուցման նախաորակավորման փուլի հայտերի ընդունում։
Նախաորակավորման փուլին մասնակցելու համար ապահովագրական ծառայություններ մատուցող ընկերությունը պետք է ներկայացնի հետևյալը․
1. Առողջության ապահովագրության շուկայում ծառայությունների մատուցման առնվազն 5 տարվա փորձի մասին համառոտ տեղեկանք։
2. Ընկերության հավաքագրված համախառն ապահովագրավճարի չափը՝ առողջության կամավոր ապահովագրության նախորդ տարվա վերջի դրությամբ Ընկերության հավաքագրված համախառն ապահովագրավճարի չափը՝ առողջության կամավոր ապահովագրության նախորդ տարվա վերջի դրությամբ։
3. Գործող աշխատանքային պայմանագրով հետբուհական նեղ մասնագիտական բժշկական որակավորում ունեցող բժիշկ-փորձագետ աշխատակիցների քանակի մասին տեղեկանք։
4. Բժիշկ-փորձագետի հետ 24/7 հեռախոսային խորհրդատվությունների ծառայության առկայության մասին տեղեկանք։
5. Բուժկենտրոնների հետ գործող պայմանագրերի մասին տեղեկանք։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 24.02.2025։
Հայտերը կարող եք ուղարկել info@zcmc.am հասցեին։