ՑԱՆԿ
որոնում
%

Հայաստանի միջազգային ինտեգրումը ընդլայնվում է հանքարդյունաբերական ոլորտում

Կիսվել

Կիսվել

Երևան,13-ը հունվարի – Armhanq.com։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում մեկնարկել է «FMF-2026» միջազգային ֆորումը, որը համախմբում է համաշխարհային հանքարդյունաբերության ոլորտով հետաքրքրված առաջատար կազմակերպություններին, պետական կառույցներին և մասնագետներին՝ աշխարհի տարբեր երկրներից։

Ֆորումին ՀՀ կառավարության պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցում է նաև Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի (ՀՀՄԱ) նախագահ, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղեկալ Վարդան Ջհանյանը։

Ֆորումի շրջանակում Վ․ Ջհանյանը հանդիպում է ունեցել Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Ռոհիթեշ Դհավանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀՄԱ-ն Հանքարդյունաբերության համաշխարհային ասոցիացիային անդամակցելու հարցը և փոխգործակցության զարգացման հնարավոր ուղղությունները։ Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների խորացումը, միջազգային փորձի փոխանակումը և համատեղ նախաձեռնությունների իրականացումը։

Հանդիպման մասին մանրամասն՝

https://shorturl.at/3DIVs

Ֆորումի մասին մանրամասն՝

https://www.futuremineralsforum.com/about-fmf/

https://shorturl.at/Q8p1u