ԵՐԵՎԱՆ, 12-ը մարտի – News.am։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգի վերակառուցում, թիվ 1, 2, 4 դյուկերային անցումներում նոր խողովակաշարի կառուցում և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների ներկայացում։
Ինչո՞ւ են ԶՊՄԿ-ում նախատեսում կառուցել նոր պոչատար խողովակաշար, և ի՞նչ նոր մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգի մասին է խոսքը։ Այս և այլ հարցերին ի պատասխան՝ ԶՊՄԿ լրատվական ծառայությունում առաջարկեցին զրուցել Ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ։
Արմեն Ստեփանյանը հաստատեց, որ պոչատար խողովակաշարերի մաշվածության պատճառով վթարների առաջացման ռիսկը բավական մեծ է։ Ուստի հնարավոր վթարների կանխարգելման և դրանց հետ կապված ռիսկերի ավելի արդյունավետ կառավարման նպատակով որոշվել է կառուցել նոր պոչատար խողովակաշար և ոչ թե իրականացնել հին խողովակաշարերի մասշտաբային վերանորոգման աշխատանքներ։
Մանրամասն՝ https://shorturl.at/43wAn