ՑԱՆԿ
որոնում
%

Սպանդարյան ջրանցքը վերակառուցվելու է

Կիսվել

Կիսվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որպես երկրի տնտեսության կարևորագույն օղակ, մշտապես աջակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությունների իրականացմանը։

Այս տարի մասնակից ենք Հիմադրամի ենթակառուցվածքային խոշոր ծրագրի իրականացմանը. Սյունիքի մարզում վերակառուցվելու է Սպանդարյան ջրանցքը։
Ջրանցքը վթարային է և ունի ջրի մինչև 70% կորուստ, ինչի հետևանքով Սյունիքի մարզի 6 բնակավայր զրկված է ոռոգման ջրից։ Վերակառուցումից հետո ջրանցքը կապահովի 2800 հա հողատարածքի ջրամատակարարում, որից կօգտվի ավելի քան 4300 բնակիչ։

Հիմնադրամի՝ ԶՊՄԿ ֆինանսական մասնակցությամբ ծրագիրը լուծելու է ոչ միայն սոցիալական, այլև բնապահպանական խնդիր։ Կլիմայի փոփոխության հետևանքով ջրի ահագնացող սակավության պայմաններում ջրային ռեսուրսների նկատմամբ հոգատար վերաբերմունքը բոլորիս պարտավորությունն է։

Այլ նորություններ