ԾԱՂԿԱՁՈՐ, 3-Ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ – NEWS.AM։ «Մինչև 2038թ․ Հայաստանում կարող են մնալ հանքարդյունաբերության ոլորտում գործող շատ քիչ ընկերություններ: Մյուս ընկերությունները հնարավոր է՝ լքեն երկիրը (եթե ոչինչ չձեռնարկվի), որի հետևանքով արդյունաբերությունը կանգ կառնի»:
Այս մասին հոկտեմբերի 3-ին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում - 2025»-ի ժամանակ հայտնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին:
Նրա խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում նոր պաշարներ չեն հայտնաբերվել, և երկրում նոր ձեռնարկություններ չեն ստեղծվել, ինչը լրջագույն մարտահրավեր է, և պետք է լուծում գտնվի:
«ՀՀ կառավարության զարգացման ռազմավարությունը լավն է, բայց այն կմնա թղթի վրա, եթե համատեղ աշխատանք չկատարվի։ Վստահությունը կարևոր է։ Այն կարևոր է ցանկացած համակարգ գործարկելիս»,- նշել է նա։
Մանրամասն՝
https://news.am/arm/news/907835.html