ՑԱՆԿ
որոնում
%

Աշխատանքային այցով ԶՊՄԿ-ում էր Սյունիքի մարզպետը

Կիսվել

Կիսվել

Այսօր «ԶՊՄԿ» ՓԲ ընկերություն էին այցելել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչներ:

ԶՊՄԿ ղեկավար անձնակազմը դիմավորեց և ուղեկցեց հյուրերին բացահանք, հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամաս, հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ ծանոթացան իրականացվող աշխատանքներին, եղան նկատառումներ, քննարկեցին առաջիկա պլաններն ու ծագող խնդիրների լուծման տարբերակները:

«Շատ կարևոր է, երբ համայնքային, մարզային և հանրապետական իշխանությունները հետաքրքրված են մեր գործունեությամբ, քանզի այդ դեպքում նրանք տեղում ծանոթանում են իրավիճակին, ներսից տեսնում խնդիրները, ինչի արդյունքում հետագա քննարկումներն առավել արդյունավետ են ստացվում: Շատ բաց և թափանցիկ ենք այդ առումով, մեծ սիրով ենք ընդունում և կազմակերպում նմանատիպ շրջայցեր»,- նշեց ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը:

Այցելության ավարտին կայացավ քննարկում՝ ԶՊՄԿ ղեկավար անձնակազմի և հյուրերի միջև:

«Գործընկերային իմաստով մեր համագործակցությունը ԶՊՄԿ-ի հետ ամենաբարձր մակարդակի վրա է»,- հանդիպումը եզրափակեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Այլ նորություններ

24.02.2025

Մեր նորությունները

Վերականգնվող էներգետիկայի արդյունաբերական նշանակության նախագծերի ներկայացման հրավեր

17.02.2025

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ն հայտարարում է առողջության ապահովագրության ծառայության մատուցման հայտերի ընդունում

29.01.2025

Մեր նորությունները

Կայացել է «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նիստ և բաժնետերերի ժողով

27.01.2025

ԶԼՄ-ները մեր մասին

«ԶՊՄԿ-ին համարժեք երկու-երեք հանքարդյունաբերական նախագծեր կարող են արմատապես փոխել Հայաստանի տնտեսական իրավիճակը». Վարդան Ջհանյան

27.01.2025

Մեր նորությունները

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն կրկին առաջինն է

06.12.2024

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ն հրապարակեց կայուն զարգացման երրորդ հաշվետվությունը

25.10.2024

Մեր նորությունները

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցանկում

27.09.2024

Մեր նորությունները

Կայացել է «Mining Armenia» միջազգային համաժողովը

14.07.2024

Մեր նորությունները

Ծանր տեխնիկայի ցուցադրություն և տոնական միջոցառում ԶՊՄԿ-ում

12.07.2024

ԶԼՄ-ները մեր մասին

Ուսումնական պրակտիկա՝ կոմբինատում