ՑԱՆԿ
որոնում
%

«Ես դոնոր եմ»․ ԶՊՄԿ ընկերության աշխատակիցները արդեն չորրորդ անգամ արյուն են հանձնում

Կիսվել

Կիսվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ համագործակցությամբ, կայացել է արդեն չորրորդ արյունատվության ակցիան, որն այս անգամ տեղի է ունեցել Սյունիքի մարզի Արծվանիկ համայնքում։ 

«Ես դոնոր եմ»՝ այս գրությամբ շապիկներով էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները արյուն հանձնում Արծվանիկի բուժկետում։

Արյունատվության նպատակը, ընկերության կայուն զարգացման գծով փոխտնօրեն Տարոն Նավասարդյանի խոսքով, կոլեկտիվ բարեգործության մշակույթը զարգացնելն է․

«Այս ակցիան կարեւոր է նաեւ ընկերության համար։ Ակցիայի շրջանակներում կա հորդոր, որին մեր բազմաթիվ աշխատակիցներ ադեկվատ արձագանքում են։ Իհարկե կան առողջության հետ կապված որոշ սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս որոշ ցանկացողների մասնակցել»։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը դեռ առաջին անգամ՝ Քաջարանում անցկացվող արյունատվության ակցիայի ընթացքում էր ասել՝ այդպիսով իրենք կոլեկտիվ մտածողության գաղափարն են ամրապնդում․ «Նման միջոցառումները լիովին համապատասխանում են մեր կազմակերպության ստանձնած սոցիալական պատասխանատվության ռազմավարությանը։ Նրանք նաեւ ունեն մի քանի կոմպոնենտներ, նաեւ կրթական ծրագիր է»։

Սյունիքի արյան կայանի վարիչ Արթուր Առաքելյանի խոսքով՝ արյունատվության մշակույթի տարածվածությունը հասարակության զարգացվածության ցուցանիշ է։

«Ես կցանկանայի, որպեսզի մեր մարզի մնացած համայնքները նույնպես օրինակ վերցնեին, որովհետեւ արյան դոնորության կարեւորությունը հուշում է, որ յուրաքանչյուր համայնքում երկրի նման իրավիճակում պետք է դոնորական շարժումը բավականին ընդգրկուն ծավալներ ներգրավվի»,- նշում է Արթուր Առաքելյանը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ասում է՝ սոցիալական ակցիաների միջոցով իրենք հասարակությանը ցույց են տալիս, որ հանքարդյունաբերության ոլորտում աշխատող մարդիկ մտահոգ են եւ՛ շրջակա միջավայրով, եւ՛ հասարակության առողջ ապրելակերպով։

https://news.am/arm/news/817918.html

Այլ նորություններ

30.10.2026

Մեր նորությունները

Համընդհանուր թվայնացում. նոր նախագծեր

29.10.2026

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ն՝ COP17-ում

26.10.2026

Մեր նորությունները

Հունվար-սեպտեմբերին՝
շուրջ 61 միլիարդ հարկ

23.10.2026

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ

19.10.2026

ԶԼՄ-ները մեր մասին

«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը 2027 թվականին կապահովի 3 մլրդ դոլարի արտահանում»․ Վարդան Ջհանյան

18.10.2026

ԶԼՄ-ները մեր մասին

«Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես՝ պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ». Արմեն Ստեփանյան

17.10.2026

ԶԼՄ-ները մեր մասին

«Առանց մոտեցման փոփոխության Հայաստանի հանքարդյունաբերությունը կշարունակի տեղում դոփել». Ռոման Խուդոլի

17.10.2026

Մեր նորությունները

«Mining Armenia Forum 2026»-ն
իրականություն է

15.10.2026

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ն ներդնում է ISO 27001 ստանդարտը

14.10.2026

Մեր նորությունները

Արհեստական բանականությունը՝
ուսումնական նյութ