ՑԱՆԿ
որոնում
%

Հայաստանը առանց հանքերի չի կարող զարգանալ. Վարդան Ջհանյան (տեսանյութ)

Կիսվել

Կիսվել

Ադրբեջանը «բնապահպանական տեռորիզմ» է իրականացնում՝ օգտագործելով նաեւ Հայաստանում շրջանառվող կեղծ թեզերը,- հայտարարում է  Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը: Ըստ նրա՝ ի տարբերություն հարեւան երկրների, մեզ բնապահպանական խնդիրներին ավելի են ուշադրություն դարձնում պետական մակարդակով: 

«Հայաստանում կա Բնապահպանության նախարարություն, Վրաստանում դա վարչության մակարդակի կառույց է։ Հայաստանում շատ ավելի մեծ ջանքեր են ուղղված, որ բնապահպանական նորմերը պահպանվի»,- ասաց նա:

Ջհանյանը կարծում է, որ առանց հանքարդյունաբերության Հայաստանի գոյատևումը անհնար է.  «Առաջնահերթ պետք է լինի տնտեսական աճը, բայց պահպանելով բնապահպանական նորմերը։ Հայաստանն առանց հանքերի չի կարող զարգանալ»։

Ջհանյանը նշում է, որ Հայաստանում կա միջազգային ստանդարտներին համապատասխանող մեկ հանքագործական կազմակերպություն. «Դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, իսկ երկրորդ այդպիսի  կազմակեպություն պետք է լիներ Ամուլսարը, բայց բոլորս գիտենք, թե ինչ պատահեց Ամուլսարի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

https://a1plus.am/hy/article/450282

Այլ նորություններ

30.10.2026

Մեր նորությունները

Համընդհանուր թվայնացում. նոր նախագծեր

29.10.2026

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ն՝ COP17-ում

26.10.2026

Մեր նորությունները

Հունվար-սեպտեմբերին՝
շուրջ 61 միլիարդ հարկ

23.10.2026

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ

19.10.2026

ԶԼՄ-ները մեր մասին

«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը 2027 թվականին կապահովի 3 մլրդ դոլարի արտահանում»․ Վարդան Ջհանյան

18.10.2026

ԶԼՄ-ները մեր մասին

«Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես՝ պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ». Արմեն Ստեփանյան

17.10.2026

ԶԼՄ-ները մեր մասին

«Առանց մոտեցման փոփոխության Հայաստանի հանքարդյունաբերությունը կշարունակի տեղում դոփել». Ռոման Խուդոլի

17.10.2026

Մեր նորությունները

«Mining Armenia Forum 2026»-ն
իրականություն է

15.10.2026

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ն ներդնում է ISO 27001 ստանդարտը

14.10.2026

Մեր նորությունները

Արհեստական բանականությունը՝
ուսումնական նյութ