ՑԱՆԿ
որոնում
%

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ. Մենք համարձակ խոսում ենք ձեռքբերումների եւ խնդիրների մասին

Կիսվել

Կիսվել

Մեր ոլորտը մեկն է նրանցից, որը ենթարկվում է մանիպուլյացիաների, մեր ոլորտի շուրջ շատ առասպելներ եւ ստերեոտիպեր են պտտվում, բայց մենք բացահայտ ու համարձակ խոսում ենք մեր ձեռքբերումների եւ խնդիրների մասին։ Այս մասին «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգը եւ տեղի պահանջմունքները» թեմայով կոնֆերանսի ժամանակ մարտի 6-ին ասել է ԶՊՄԿ ՓԲԸ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

Նա նշել է, որ այս ֆոնին ընկերության չափը նրան դրդում է լիդերության։ Նրա խոսքով՝ ճգնաժամի հաղթահարման հաջողության աստիճանը կորոնավիրուսի ժամանակ լեռնահանքային շատ ընկերություններ համարում են ինդիկատոր։ Ստեփանյանը ավելացրել է, որ այդ ճգնաժամը ցույց է տվել, որ մարդկային կյանքը իսկապես կարեւոր է, եւ այն  կարող է կանգնեցնել արտադրությունը։ «Ընդ որում՝ լեռնահանքային արդյունաբերությունը ցույց տվեց, որ կարող է հաղթահարել ճգնաժամը»,- ընդգծել է նա։

Հայաստանի համար եւս մեկ փորձություն էր պատերազմը, որի հետեւանքները անդրադարձել են նաեւ ընկերության վրա, որը մեքենաներ, աշխատուժ, միջոցներ է կորցրել։ «Պատերազմից հետո նոր խնդիրներ առաջացան անվտանգության ոլորտում, եւ մենք չենք կարող անտարբեր մնալ, որովհետեւ խոսքը խոշոր ձեռնարկության մասին է՝ ամենամեծ թվով աշխատակիցներով՝ մոտ 4 600 մարդ։ Բայց այս բոլոր մարտահրավերները հաջողությամբ հաղթահարվել են»,- ավելացրել է ՓԲԸ ներկայացուցիչը։

Նա նշել է, որ լեռնահանքային ոլորտը, անկախ կոնկրետ ճգնաժամերից, միշտ բախվում է մարտահրավերների, ինչը իմունիտետ է ստեղծում դրանց հաղթահարման համար։

Ստեփանյանը հիշեցրել է, որ եւս մեկ փորձություն էր հայերի արտաքսումը Լեռնային Ղարաբաղից 2023թ. սեպտեմբերին։ «Այդ գործընթացը անցնում էր Սյունիքի մարզով, եւ կոմբինատը նորից չէր կարող անմասն մնալ»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ կառավարման գրագետ համակարգի կազմակերումը անմիջապես ուշադրություն է հրավիրում խնդիրների վրա, որոնք առաջ են գալիս ճգնաժամերի ժամանակ, եւ սկսվում է աշխատանքն այդ ուղղությամբ։ «Գլոբալ մարտահրավերներից մեկը ոլորտի համար ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում թափանցիկությունն ու վստահությունն է։ Թափանցիկության ապահովման գործիքներից մեկը հաշվետվողականությունն է։ Կայուն զարգացման հաշվետվությունը, որը մենք հրապարակում ենք երկրորդ տարին անընդմեջ, դրա վառ օրինակն է»,- ամփոփել է ընկերության ներկայացուցիչը։

https://news.am/arm/news/810989

24.02.2025

Մեր նորությունները

Վերականգնվող էներգետիկայի արդյունաբերական նշանակության նախագծերի ներկայացման հրավեր

17.02.2025

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ն հայտարարում է առողջության ապահովագրության ծառայության մատուցման հայտերի ընդունում

29.01.2025

Մեր նորությունները

Կայացել է «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նիստ և բաժնետերերի ժողով

27.01.2025

ԶԼՄ-ները մեր մասին

«ԶՊՄԿ-ին համարժեք երկու-երեք հանքարդյունաբերական նախագծեր կարող են արմատապես փոխել Հայաստանի տնտեսական իրավիճակը». Վարդան Ջհանյան

27.01.2025

Մեր նորությունները

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն կրկին առաջինն է

06.12.2024

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ն հրապարակեց կայուն զարգացման երրորդ հաշվետվությունը

25.10.2024

Մեր նորությունները

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցանկում

27.09.2024

Մեր նորությունները

Կայացել է «Mining Armenia» միջազգային համաժողովը

31.07.2024

Մեր նորությունները

Աշխատանքային այցով ԶՊՄԿ-ում էր Սյունիքի մարզպետը

25.07.2024

Մեր նորությունները

«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը կրկին առաջատարն է