ՑԱՆԿ
որոնում
%

Կոնֆերանսին ընդառաջ` էներգաարդյունավետության հարցերի շուրջ

Կիսվել

Կիսվել

ԵՐԵՎԱՆ, 6-Ը ՆՈՅԵՄԲԵՐԻ – BANKS.AM։  ԶՊՄԿ-ն նոյեմբերի 12-ին կայանալիք «Robust Armenia-2025» կոնֆերանսի գործընկերն է: BANKS.AM-ը զրուցել է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ։

- Պարո՛ն Ստեփանյան, այս տարի կոնֆերանսը անցկացվելու է «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրով: Ի՞նչ եք կարծում՝ որքանով է գիտակցվում էներգաարդյունավետության կարևորությունը Հայաստանում:

- Էներգաարդյունավետությունը տարեցտարի ավելի մեծ նշանակություն է ստանում, և դա կայուն զարգացման հիմնական բաղադրիչներից մեկն է՝ միաժամանակ նպաստելով տնտեսական, բնապահպանական, սոցիալական նպատակների իրականացմանը։ Եթե անդրադառնանք հատկապես հանքարդյունաբերության ոլորտին, ապա այն համարվում է էներգատար ոլորտներից մեկը, և էներգաարդյունավետությունն այդ պատճառով այստեղ ունի առանձնահատուկ նշանակություն։ Այլևս հնարավոր չէ անտեսել էներգիայի օգտագործման արդյունավետության հարցը՝ դրա նշանակության որևէ առանձին բաղադրիչի առումով։ Օրինակ, եթե մի կողմ թողնենք, որ հումքի արդյունահանումը, տեղափոխումը և վերամշակումն ինքնին էներգատար են ու կազմում են հանքարդյունաբերական ծրագրերի ծախսերի զգալի մասը, ապա դրանց օպտիմալ օգտագործումը կարևոր է ոչ միայն տնտեսական, այլև բնապահպանական տեսանկյունից։ Նվազեցնելով էներգիայի սպառումը՝ նվազեցնում ենք նաև արտանետումների ծավալները, ինչը կարևոր է բնապահպանական առումով։ Կարելի է բազմաթիվ օրինակներով ցույց տալ էներգաարդյունավետության և բնապահպանության կապը։

Կարող եմ ասել, որ, այո՛, առնվազն խոշոր բիզնեսի համար էներգախնայող տեխնոլոգիաները և՛ շահութաբեր են, և՛ կարևոր՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու առումով։ Ինչ վերաբերում է հանրության կողմից էներգիայի օգտագործման մշակույթին, ապա այդ ուղղությամբ դեռեև անհրաժեշտ է շարունակական աշխատանք տանել՝ հանրային մտածողությունը բնական ռեսուրսների օգտագործման հարցում ավելի գիտակցված ու խնայող դարձնելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ https://shorturl.at/joNmE