ՑԱՆԿ
որոնում
%

Կայուն զարգացման, ԲՍԿ և ռիսկերի հանձնաժողովի ձևավորում

Կիսվել

Կիսվել

ԶՊՄԿ տնօրենների խորհրդի 20.02.2026թ որոշմամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի շրջանակում (կազմում) ձևավորվել է «Կայուն զարգացման, ԲՍԿ և ռիսկերի» հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ներառվել են ԶՊՄԿ գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ Ռոման Խուդոլին, տնօրենների խորհրդի անդամ Նարեկ Բաբայանը, Գլխավոր տնօրենի տեղակալ, տնօրենների խորհրդի անդամ Արտյոմ Պետրոսյանը, Գլխավոր տնօրենի տեղակալ/կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը: Տնօրենների Խորհրդի կողմից «Կայուն զարգացման, ԲՍԿ և ռիսկերի» հանձնաժողովի նախագահ է ընտրվել խորհրդի անդամ Արտյոմ Պետրոսյանը: Հանձնաժողովի կազմի լիազորությունների ժամկետ է սահմանվել 3 տարին:

Հանձնաժողովն իրականացնելու է ԶՊՄԿ ռիսկերի կառավարման շրջանակի, կայուն զարգացման ռազմավարության, Բնապահպանական, Սոցիալական և Կորպորատիվ կառավարման (ԲՍԿ) կատարողականի ռազմավարական վերահսկողություն: Հանձնաժողովը զբաղվելու է ԲՍԿ համապատասխան վարկանիշների ուսումնասիրմամբ, ընտրությամբ և ներդրման օժանդակությամբ, ուսումնասիրելու է Կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն փորձը և գործիքակազմը, աջակցելու է դրանց ներդրմանը ու կիրառմանը Ընկերությունում: Միաժամանակ, Հանձնաժողովը Խորհրդին աջակցելու է կայուն զարգացման հստակ թիրախների սահմանման գործում՝ ընդգրկելով աշխատանքի անվտանգությունը, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, համայնքների ներգրավվածությունը և այլ գործառույթներ:

Ընկերությունում կայուն զարգացման լավագույն փորձի ներդրման նպատակով Հանձնաժողովը իրականացնելու է նաև ռազմավարության և քաղաքականության իրագործման հսկողություն, հանքարդյունաբերության իրավունքի պահանջների, կլիմայի ռիսկերի և հնարավորությունների մշտադիտարկում: Հանձնաժողովը միաժամանակ մշակելու է ընկերությունում արդյունավետ կորպորատիվ կառավարման և ֆինանսական կայունության, արտադրական անընդհատության և արդյունավետության, բիզնես դիմակայունության և գաղտնիության ռիսկերի կառավարման համակարգ, վերահսկելու է պոչամբարների և ամբարտակների անվտանգության, կլիմայի փոփոխության և բնապահպանական ռիսկերը:

Այլ նորություններ

30.10.2026

Մեր նորությունները

Համընդհանուր թվայնացում. նոր նախագծեր

29.10.2026

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ն՝ COP17-ում

26.10.2026

Մեր նորությունները

Հունվար-սեպտեմբերին՝
շուրջ 61 միլիարդ հարկ

23.10.2026

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ

19.10.2026

ԶԼՄ-ները մեր մասին

«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը 2027 թվականին կապահովի 3 մլրդ դոլարի արտահանում»․ Վարդան Ջհանյան

18.10.2026

ԶԼՄ-ները մեր մասին

«Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես՝ պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ». Արմեն Ստեփանյան

17.10.2026

ԶԼՄ-ները մեր մասին

«Առանց մոտեցման փոփոխության Հայաստանի հանքարդյունաբերությունը կշարունակի տեղում դոփել». Ռոման Խուդոլի

17.10.2026

Մեր նորությունները

«Mining Armenia Forum 2026»-ն
իրականություն է

15.10.2026

Մեր նորությունները

ԶՊՄԿ-ն ներդնում է ISO 27001 ստանդարտը

14.10.2026

Մեր նորությունները

Արհեստական բանականությունը՝
ուսումնական նյութ