Մեկնարկել է մարդկային ռեսուրսների կառավարման և աշխատավարձի հաշվառման ավտոմատ համակարգի (1С։ЗУП) ներդրումը «ԶՊՄԿ» ՓԲԸ-ում, որը Ընկերության թվայնացման լայնածավալ նախագծի կարևոր մասն է կազմում։
Նախագիծը ռազմավարական նշանակություն ունի ԶՊՄԿ-ի համար։ Մեր վերջնական նպատակը մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները բարելավելն է՝ արդիականացնելով ոլորտը և համապատասխանեցնելով միջազգային լավագույն չափանիշներին։
Նախագծի իրականացմամբ ակնկալվում է.
- աշխատակազմի հաշվառման և աշխատավարձի հաշվարկման գործընթացների արդյունավետության բարձրացում,
- տվյալների որակի և գործընթացների թափանցիկության բարելավում,
- նոր համակարգում աշխատակիցների գործունեության համար ավելի հարմարավետ պայմանների ստեղծում։
Նախագծի ներկա փուլում կազմակերպված դասընթացին մասնակցել են ծրագրի հիմնական օգտատերերը՝ ԶՊՄԿ այն աշխատակիցները, որոնց պարտականությունները ներառում են.
- գործընթացների վերլուծությունը և օպտիմալացումը,
- տվյալների մշակումը,
- համակարգի թեստավորումը և կիրառումը։
Տվյալների միգրացիան դարձել է հիմնական առաջնահերթություններից մեկը, որի շուրջ աշխատանքներն արդեն սկսվել են հենց օգտատեր-աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում։
Հաջորդ քայլը երկու համակարգերի զուգահեռ շահագործումն է, ինչը թույլ կտա ստուգել հաշվարկների ճշգրտությունը և հայտնաբերել հնարավոր շեղումները՝ մինչև համակարգին ամբողջապես անցնելը։