ՑԱՆԿ
որոնում
%

Կայուն զարգացման հաշվետվություն-2024.
ձեռքբերումներ, առկա խնդիրներ, հավաստի տվյալների ծանրակշիռ բազա

Կիսվել

Կիսվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում-2025»-ի ընթացքում ներկայացրեց 2024 թվականի կայուն զարգացման հաշվետվությունը։ Սա «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի չորրորդ անընդմեջ հաշվետվությունն է, որը կազմվել է միջազգային GRI, SASB, TCFD չափորոշիչներով։

«ԶՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի խոսքով՝ 2024 թվականի զեկույցը նույնպես ընդգրկում է ոչ միայն Ընկերության ձեռքբերումները, այլև այն խնդիրները, որոնք դեռևս լուծման կարիք ունեն։ «Հաշվետվությունում ամփոփված են մի շարք կարևոր փաստեր, որոնք, իմ համոզմամբ, ամբողջովին և անաչառորեն նկարագրում են դեպի կայուն զարգացում տանող մեր ուղին»,- նշել է Ա.Ստեփանյանը։

Այն հարցերին, թե ինչ խնդիրներ են ծագում կայուն զարգացման հաշվետվությունները կազմելիս, և ինչպես է հնարավոր զեկույցում ապահովել նման կշռի տվյալների ճշգրտությունը, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով փոխտնօրեն Ասյա Ղազարյանը պատասխանեց.

«Խնդիրները բազմազան են, բայց տարիների ընթացքում մենք փորձառություն ենք ձեռք բերում խնդիրների ավելի արդյունավետ կառավարման և դրանք հնարավորինս նվազեցնելու առումով։ Ամենագլխավոր խնդիրը թերևս միասնական տվյալների բազայի բացակայությունն է, ինչի հետևանքով չափազանց ծանրաբեռնվում է հաշվետվողականության գործընթացը։ Յուրաքանչյուր ստորաբաժանման հետ սկսում ենք առանձին աշխատել, որպեսզի կարողանանք ապահովել մեզ անհրաժեշտ տվյալների հոսքն ու դրա ճգրիտ արտացոլումը»։

ԶՊՄԿ-ի կայուն զարգացման վերջին երկու տարիների հաշվետվությունները կանցնեն անկախ հաշվեստուգում «Grant Thornton» ընկերության կողմից՝ արտաքին երաշխիք (external assurance) ստանալու առ այն, որ 2023 և 2024 թվականների հաշվետվություններում արտացոլված տվյալների ծանրակշիռ բազան ճշգրիտ է։

2024 թվականի կայուն զարգացման հաշվետվության հրապարակմամբ ևս մեկ անգամ փաստվեց, որ ԶՊՄԿ-ն իր բաց և պատասխանատու վարքագծով շարունակում է մնալ ոլորտի առաջատար՝ ապացուցելով, որ պատասխանատու հանքարդյունաբերությունն ու կայուն զարգացումը լիովին համատեղելի են։

Հատված՝ կայուն զարգացման զեկույցի հրապարակման տեսանյութից.

https://www.youtube.com/watch?v=w1zbkwn-Hvc