Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ընթացել է վարքագծի կանոնագրքի և քաղաքականությունների ուսուցում։
Վարքագծի կանոնագիրքը և քաղաքականությունները սահմանում են «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության աշխատողների իրավունքները և պարտականությունները՝ նպաստելով ավելի պատասխանատու և արդյունավետ աշխատանքային միջավայրի ձևավորմանը։
Կանոնագրքի և քաղաքականությունների իմացությունը յուրաքանչյուր աշխատակցի հնարավորություն է տալիս ավելի հստակ հասկանալ իր իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև ճիշտ կողմնորոշվել աշխատանքային տարբեր իրավիճակներում։
Դասընթացը վարում է MBA ծրագրի ռազմավարության և հաղորդակցության պրոֆեսոր, Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոս Սերգեյ Թանթուշյանը։
Մանրամասները՝ ռեպորտաժում.