ՑԱՆԿ
որոնում
%

Արյունատվությունը փրկում է կյանքեր

Կիսվել

Կիսվել

ԶՊՄԿ-ում արյունատվության ակցիաները վաղուց դարձել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնություններից մեկը։

Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության Գորիսի բաժանմունքի հետ համագործակցության շրջանակում ԶՊՄԿ աշխատակիցները հերթական անգամ միացել են արյունատվության ակցիային՝ իրենց ներդրումն ունենալով կյանքեր փրկելու կարևոր գործում։

«Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր» ծրագրի շրջանակում ԶՊՄԿ-ի ավելի քան 100 աշխատող քանիցս անհատույց արյուն է հանձնել՝ ապացուցելով, որ մարդասիրությունն ու համերաշխությունը մեր կորպորատիվ մշակույթի անբաժանելի մասն են։

Շնորհակալություն ԶՊՄԿ բոլոր այն աշխատակիցներին, ովքեր իրենց օրինակով նպաստում են կամավոր արյունատվության մշակույթի տարածմանը։

Այլ նորություններ