ՑԱՆԿ
որոնում
%

ԶՊՄԿ-ն մտադիր է ընդլայնել Արծվանիկի պոչամբարը

Կիսվել

Կիսվել

ԵՐԵՎԱՆ, 03-Ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ – HETQ.AM։ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) մտադիր է ընդլայնել Արծվանիկի պոչամբարը: Ընկերությունը ՇՄՆ-ին ենթակա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ներկայացրել է պոչամբարի ընդլայնման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լրամշակված հաշվետվությունը: Այն պետք է փորձաքննվի ՊՈԱԿ-ի կողմից եւ ստանա դրական կամ բացասական եզրակացություն:

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ի նախագիծը 2024-ի դեկտեմբերին նախնական հավանության էր արժանացել Կապան համայնքի ավագանու կողմից (պոչամբարը գտնվում է Կապան խոշորացված համայնքի տարածքում), ինչին անդրադարձել էինք:

ՇՄԱԳ հաշվետվության մեջ ասվում է, որ ԶՊՄԿ-ն նախատեսում է ավելացնել պոչամբարի ծավալներն ու բացառել Արծվանիկ գետի ներհոսը պոչամբար:

Շարունակությունը հետևյալ հղմամբ՝

https://hetq.am/hy/article/177285