ՑԱՆԿ
որոնում
%

Թվայնացման գործընթացը
շարունակվում է

Կիսվել

Կիսվել

ԶՊՄԿ-ում շարունակվում է տեխնիկական սպասարկման և վերանորոգումների (ՏՍՎ) թվայնացման գործընթացը։

Նոր համակարգի ներդրման շրջանակում ընկերության ՏՍՎ թիմը մասնակցել է մասնագիտական փորձի փոխանակման ծրագրի։ JSA ընկերության (տրամադրում է ինժեներական և թվային լուծումներ) ծրագրի ընթացքում մեր մասնագետները ծանոթացել են արդյունաբերական խոշոր ձեռնարկություններում ՏՍՎ կազմակերպման լավագույն փորձին՝ ուսումնասիրելով կառավարման ռազմավարական և գործառնական մակարդակները։ Հատուկ ուշադրություն է դարձվել կազմակերպական կառուցվածքին և դերերի բաշխմանը, հուսալիության կառավարման մոտեցումներին, պլանավորման և դիսպետչերացման գործընթացներին, արդյունավետության և պատասխանատվության ցուցանիշների համակարգին։

Այս փորձառությունը կարևոր քայլ է ԶՊՄԿ-ում ՏՍՎ կառավարման միասնական, թափանցիկ և արդյունավետ մոդելի ձևավորման ճանապարհին։

ԶՊՄԿ-ում վստահ են՝ թվայնացումը միայն համակարգերի ներդրում չէ։ Դա մտածողության փոփոխություն է, կառավարման մշակույթի զարգացում, ինչն ինքնին ենթադրում է շարունակական ուսուցում՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա։

Այլ նորություններ