ՑԱՆԿ
որոնում
%

ԶՊՄԿ-ն մասնակցում է համաժողովի

Կիսվել

Կիսվել

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Մեծ Բրիտանիայի «Critical Minerals Association»-ի կազմակերպած «Կրիտիկական հանքանյութեր․ ապագայի փոփոխում» 5-րդ տարեկան համաժողովին։

Միջոցառմանը Հայաստանը ներկայացնում են Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը և Հայաստանի Հանրապետության երկրաբանական ֆոնդի ղեկավար Հարություն Մովսիսյանը։

Վարդան Ջհանյանը համաժողովին մասնակցում է որպես հրավիրյալ բանախոս։ «Կրիտիկական կապեր․ արտադրողներ և օգտագործողներ երկխոսության մեջ» թեմայով պանելային քննարկման ընթացքում նա ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը պատասխանատու հանքարդյունաբերությունը հետևողականորեն զարգացնելու, ոլորտի թափանցիկությունը բարձրացնելու և միջազգային կրիտիկական հանքանյութերի մատակարարման շղթաների կայունությանը նպաստելու գործում։

Մասնակիցներին ներկայացվել են նաև Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի ներդրումային հնարավորություններն ու զարգացման պոտենցիալը։

Այլ նորություններ