ՑԱՆԿ
որոնում
%

Կրթությունը՝ արտադրության կայուն զարգացման հիմք

Կիսվել

Կիսվել

Կարևորելով կրթության դերը արտադրության կայուն զարգացման գործում՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ուսումնական կենտրոնը հերթական անգամ կազմակերպել է մասնագիտական վերապատրաստման երկօրյա դասընթաց, որին մասնակցում էին կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի երեք տասնյակից ավելի փորձառու և սկսնակ ֆլոտատորներ։

Վերապատրաստման ընթացքում ԶՊՄԿ աշխատողները դասընթացավար Տիմեյա Աղամյանի հետ հնարավորություն ունեցան դիտարկելու միջազգային փորձը, կոնկրետ օրինակներով ներկայացնելու-վերլուծելու աշխատավայրում գրանցված դեպքերը, կատարելու մասնագիտական եզրահանգումներ, քննարկելու հարցեր՝ ստանալով դրանց սպառիչ պատասխանները։ Դասընթացը նաև նոր գիտելիքներ յուրացնելու հրաշալի հնարավորություն էր։

Վերապատրաստման երկօրյա դասընթացը կամփոփվի քննությամբ։ Հաջող հանձնումը հիմք է մասնագիտական առաջխաղացման և տարակարգի բարձրացման համար։

ԶՊՄԿ-ում մասնագիտական վերապատրաստումները շարունակական բնույթ ունեն և դիտարկվում են որպես ռազմավարական ներդրում՝ ուղղված արտադրության կայուն զարգացմանը։

Այլ նորություններ