English|Armenian

Մեր սահմանումը

Կայուն զարգացում ասելով սովորաբար հասկանում ենք “զարգացում, որը բավարարում է ներկայիս սերնդի պահանջները` չնվազեցնելով հաջորդ սերունդների սեփական կարիքները բավարարելու հնարավորությունները նույնպես”: Թեև դրան չի կարելի հասնել միայն մի կազմակերպության ուժերով, մենք հավատում ենք, որ հիմնավորինս կնպաստենք Հայաստանի Հանրապետության շարունակական և կայուն զարգացմանը:


Աշխարհը ունի մեր կողմից արտադրվող մետաղների կարիքը` ենթակառուցվածքների զարգացման, տնտեսությունների կայունացման և ընդլայման համար: Մեր արտադրանքի նկատմամբ պահանջարկը պետք է բավարարվի` հաշվի առնելով բոլոր խնդիրները` սոցիալական, բնապահպանական, անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության համատեքստերում: Այնպես, որ ներկա սերնդի կարիքների բավարարումը բացասաբար չանրադառնա հաջորդ սերունդների կարիքների բավարարման հնարավորությունների վրա: Սա է կայուն զարգացման հիմնարար սկզբունքը և մեր բոլոր նախաձեռնությունների նախապայմանը:


ԶՊՄԿ-ը շահագործում է լայնածավալ  երկարաժամկետ ակտիվներ և ունի մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներ: