English|Armenian

Պղինձ

Առաջին անգամ պղինձը մարդու կողմից օգտագործվել է ավելի քան 10000 տարի առաջ և այսօր աշխարհում ամենաօգտագործվող և ամենատարածված մետաղներից մեկն է: Այն միջազգայնորեն վաճառվող հումք է, և նրա գինը որոշվում է մետաղների գլխավոր բորսաներում, ինչպիսիք են Լոնդոնի մետաղների բորսան (LME), Նյու Յորքի հումքային բորսան (COMEX) և Շանհայի ֆյուչերսային բորսան (SHFE): Այս բորսաներում գները սովորաբար որոշվում են մետաղի նկատմամբ համաշխարհային առաջարկով ու պահանջարկով, սակայն ժամանակ առ ժամանակ նրանց վրա զգալիորեն ազդում են ներդրումային հոսքերը և տարադրամների փոխարժեքները:


Պղնձի կարևոր ֆիզիկական հատկություններից են բարձր էլեկտրահաղորդականությունը, բարձր կորոզիակայունությունը, դիմացկունությունը, արդյունավետ ջերմահաղորդականությունը և տեսքը: Պղնձին մրցակից նյութեր են ալյումինը, պլաստմասան, չժանգոտվող պողպատը, մանրաթելային օպտիկան: Չնայած վերջին ժամանակներում պղնձի գների աճին, մրցակից նյութերի կողմից փոխարինում առանձնապես տեղի չունեցավ, քանի որ դժվար է կրկնել պղնձի յուրահատկությունները:


Պղնձի սպառումը անմիջականորեն կապված է արդյունաբերական արտադրության հետ և այդ պատճառով միտում ունի հետևել տնտեսական ցիկլին: Որպես հետևանք` պղնձի գները անկայուն են և ցիկլային: