English|Armenian

Որտեղ ենք մենք

ԶՊՄԿ-ը տեղակայված է Հայաստանի հարավային մասով հոսող Ողջի գետի հովտում` Ադրբեջանի Նախիջևան անկլավի հետ սահմանների հարևանությամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունից շուրջ 60 կմ հեռավորության վրա: Հայաստանի մայրաքաղաք Երևանից և Սյունիքի մարզկենտրոն Կապանից Քաջարան քաղաքն ունի համապատասխանաբար 345 կմ և 25 կմ հեռավորություն: Սյունիքը Հայաստանում մեծությամբ երկրորդ մարզն է: Այն զբաղեցնում է 4506 քառ. կմ տարածք (Հայաստանի Հանրապետության տարածքի 15 %-ը), և ունի մոտ 152,9 հազար բնակչություն (Հայաստանի Հանրապետության վիճակագրական տարեգիրք, 2009թ., Հայաստանի վիճակագրական ծառայություն):


Քաջարանի տարածքը բարձր ռելիեֆային է, անմիջապես բացահանքի հարևանությամբ են գտնվում մինչև 4000 մ բարձրությամբ լեռներ: Ներկայումս բացահանքում հանութային աշխատանքները կատարվում են 1890-2130 մ հորիզոնային միջակայքում: