English|Armenian

Ով ենք մենք

“Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” փակ բաժնետիրական ընկերությունը (ԶՊՄԿ) Հայաստանի Հանրապետության առաջատար հանքարդյունահանող ընկերությունն է, որը տեղակայված է Քաջարան քաղաքում: ԶՊՄԿ-ը շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր:


Ընկերությունը արդյունահանում և վերամշակում է առօրյա օգտագործման  հազարավոր ապրանքների արտադրության համար անհրաժեշտ օգտակար հանածոներ` բավարարելով հասարակության պահանջները: Տարածաշրջանի ամենամեծ բաց հանքում արդյունահանվում է մոլիբդենի և պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են երկու առանձին` պղնձի և մոլիբդենի խտանյութեր:


Որպես ճյուղի առաջատար, մենք օգտագործում ենք երկարատև փորձով հաստատված տեխնոլոգիական և արտադրական մեթոդներ, որոնք կիրառվում են հանքաքարի` բացահանքում արդյունհանման և հարստացուցիչ ֆաբրիկայում վերամշակման ընթացքում: Հանքաքարի արդյունահանման և վերամշակման պրոցեսն իր մեջ ներառում է նաև դատարկ ապարների և պոչերի անվտանգ կոնսերվացման  ենթակառուցվածք:


Մեր առավելություներից է նաև մեր չափի մեծությունը, որը թույլ տալիս ավելի ցածր բաղադրությամբ հանքաքարի պայմաններում հասնելու ավելի բարձր շահութաբերության` ծավալների և գործառնությունների առավել արդյունավետ կազմակերպման միջոցով: Մենք առանձնանում ենք այլ արդյունահանող ընկերություններից մեր ակտիվների որակի և լայնամասշտաբ կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի համադրության շնորհիվ:


Լինելով ՔՐՈՆԻՄԵԹ ընկերությունների խմբի մաս`  ԶՊՄԿ-ն հնարավորություն ունի վստահելի և իրազեկ համագործակցության միջոցով հաջողությամբ օգտագործել համաշխարհային փորձն ու գիտելիքները, քաջատեղյակ լինել մետաղների և ֆինանսական համաշխարհային շուկաների իրավիճակին: Խմբի բոլոր ընկերությունները կարևորում և կիրառում են կայուն  զարգացման սկզբունքները: Մենք սերտորեն համագործակցում ենք նաև տեղական համայնքների/ տեղական ինքնակառավարման մարմինների հետ` օրենքներին և սովորույթներին համապատասխան: ԶՊՄԿ-ի համար շատ կարևոր է շրջակա միջավայրի վրա իր գործողությունների ազդեցությունը նվազագույնի վրա պահելը և տեղական համայնքներին/ տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորինս շատ օգուտներ տալը: