English|Armenian

Համագործակցությունը մեզ հետ

ԶՊՄԿ-ը մեծ և դինամիկ զարգացող կազմակերպություն է: Մեր գործառնական պահանջները շատ են, և մենք աշխատում ենք բազմաթիվ մատակարարների, գնորդների, գործընկերների, պետական, հանրային և մասնավոր հաստատությունների հետ:


Այդ աշխատանքները մենք կազմակերպում ենք մեր արժեքներին համապատասխան: Մենք նաև ցանկանում ենք, որ մեզ հետ համագործակցությունը լինի արագ և արդյունավետ բոլորիս համար:

Գործընկերները


Գործընկերները մեծ ազդեցություն ունեն ԶՊՄԿ-ի գործառնությունների և ծախսերի վրա: Գործընկերների հետ հարաբերությունները ԶՊՄԿ-ի հաջողության գրավականներից մեկն է:


Պահանջները գործընկերներին


ԶՊՄԿ-ը իր համագործակցությունը  կազմակերպում է`

  • հստակ և խելամիտ ձևերով,
  • լիովին անկեղծ,
  • որոշումներ ընդունելիս օգտագործելով հասանելի ամբողջ տեղեկույթը,
  • ապահովելով ստանձնած պատասխանատվությունը,
  • շարժվելով նորարարական և ստեղծագործ մտքերով,
  • ստեղծելով բաց, ազնիվ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հենված հարաբերություններ: