English|Armenian

Սոցիալական ծրագրեր

Տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավվածությունը` կայուն զարգացման կարևոր նախապայմաններից է: Որոշումներ կայացնելիս, մեր խնդիրն է շարժվել կայուն զարգացման սկզբունքներով, այդ թվում շահագրգիռ կողմերի կարիքներն ու մտահոգությունները հաշվի առնելով` ապահովել սոցիալական բացասական ազդեցությունների կանխումը և մեղմացումը:


ԶՊՄԿ-ը խոշոր գումարներ է տրամադրում ինչպես հանրապետական, այնպես էլ Սյունիքի մարզային և համայնքային ծրագրերին և համայնքային խնդիրների լուծմանը: Մեր համայնքային ծրագրերը հաստատում են նպատակաուղղվածությունը դեպի սոցիալական իրավիճակի, շահառուների հետ համագործակցության և տեղական զարգացման ծրագրերի շարունակական բարելավմանը:


Մենք մշտապես վերլուծում ենք մեր գործունեության սոցիալական, բնապահպանական և տնտեսական արդյունքները, որպեսզի առավել օգտակար լինենք համայնքներին ու ընդհանուր տնտեսությանը,  նվազեցնենք բացասական ազդեցությունները նրանց վրա: Պետական, համայնքային մարմինների  հետ մենք քննարկում ենք փոխադարձ շահերն ու պարտավորությունները և համաձայնեցնում ենք նպատակները, որոնք կապահովեն երկարաժամկետ արդյունքներ: Համայնքային օժանդակության ծրագրերը ներառում են քաղաքային և գյուղական զարգացման, զբաղվածության ապահովման, առողջապահական, կրթական, սոցիալական և մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններ: Մենք դիտարկում ենք այս ծրագրերին որպես լրացուցիչ խթան համայնքներին` դրականորեն փոխելով տեղական տնտեսությունը և համայնքային զարգացումները:


2006-2009 թթ. ԶՊՄԿ կողմից տաբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերի իրականացմանը տրամադրված գումարները բեված են աղյուսակում.

 

Հոդվածների անվանումը 

Տրամադրված գումարն ըստ տարիների
հազար դրամ

2006

2007

2008

2009

ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններ

511,531

1,096,613

794,208

130,992

ՀՀ սպորտային կազմակերպություններ

188,384

315,024

514,232

304,793

ՀՀ առողջապահական կազմակերպություններ

59,602

73,824

24,399

-

Կուլտուր- լուսավորչական ծրագրեր

165,856

176,650

91,048

60,922

ՀՀ կրթական հաստատություններ

351,970

271,905

59,737

12,809

Բարեգործական և հասարակական կազմակերպություններ

461,138

566,111

279,616

839,041

ՀՀ կառավարական մարմիններ

522,514

548,466

67,432

21,476

Ընդամենը

2,260,998

3,048,597

1,830,675

1,370,036