English|Armenian

Մեր ռազմավարությունը

Մեր երկարաժամկետ ներդրումները արտադրական հզորություններում նշանակում են, որ մենք աշխատում ենք ժամանակային մեծ հորիզոնում: Երկարաժամկետ նպատակաուղղվածությունը հնարավորություն է տալիս մեզ խիստ կառավարվող համակարգում պլանավորել, ներդնել և կայուն կերպով նպաստել տնտեսական զարգացմանը, սոցիալական բարեկեցությանը, բնապահպանությանը, անվտանգության տեխնիկային և աշխատանքի պաշտպանությանը:


Մեր ուշադրությունը դեպի կայուն զարգացում ստեղծում է  որոշակի միջավայր,  որտեղ և գործում է մեր բիզնեսը: Դա մեզ հնարավորություն է տալիս պահպանել մեր բարձր համբավը, որը բարելավում է մեր հարաբերությունները և ավելացնում կապիտալի ներգրավման հնարավորությունները: Այս ամենն էլ իր հերթին օգնում է մեզ արդյունավետ կառավարել ռիսկերը, նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, կրճատել գործառնական ծախսերը, ներգրավել բարձր որակավորմամբ աշխատակիցների և ստեղծել բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ: Այս գործոնները ճանաչելի են դարձնում ԶՊՄԿ-ին ամենուր և օգնում լինելու ճյուղի անվիճելի առաջատարը` շահագրգիռ կողմերի համար արժեքներ ստեղծելու առումով:


Մենք նաև գիտակցում ենք, որ ոչ պատշաճ կառավարման դեպքում մեր գործառնությունների որոշ ասպեկտներ կարող են շեղվել կայուն զարգացման ուղուց, ինչպես օրինակ, ջրի և հողի հետագա օգտագործման ընտրության, տեղական ինքնակառավարման մարմինների հարմարավետության ապահովման, ջերմոցային էֆեկտի, գազերի արտանետումների և մեր արտադրանքի օգտագործման հարցերում:


Որպես առաջատար հանքարդյունահանող ընկերություն, մենք գործ ենք ունենում այնպիսի մարտահրավերների հետ, ինչպիսիք են շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցումը, առողջության և անվտանգության պահպանումը, և մեր գործունեության ընթացքում լուծում ենք բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրներ: Ամբողջ ընկերության մասշտաբով մենք սահմանել ենք իրագործման չափորոշիչներ` լուծելու ներքին և արտաքին շահագրգիռ կողմերի առաջ քաշած խնդիրները:


Մեր ընթացիկ և հետագա գործունեությունը բարդ է և կապված է բնական և սոցիալական միջավայրի հետ: Բոլոր շահագրգիռ կողմերը կարևոր գործընկերներ են մեզ համար` կայուն զարգացման ճանապարհին: Իրականացված և ընթացիկ գործունեության վերաբերյալ մեր աշխատանքների թափանցիկությունը հանրության  համար ավելի հասկանալի ու սպասելի են դարձնում մեր ծրագրերի և բիզնեսի արդյունքները:


Սկսած 2005թ.-ից մենք զգալի գումարներ են տրամադրում համայնքային ծրագրերին և բնապահպանությանը: Մենք ջանում ենք, որ հասարակությունը շարունակաբար զգա մեր տված արդյունքները`մեր գործունեության ավարտից հետո դեռ շատ երկար ժամանակ: Մեր տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերում մենք պահպանելու ենք անկեղծության և թափանցիկության բարձր չափորոշիչներ:


Մենք գնահատում ենք մեր աշխատակիցների և շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը, որոնց օգնությամբ մեզ հաջողվել է զգալիորեն մեծացնել արտադրությունը` բարձր պահելով բնապահպանական, անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության, սոցիալական ուղղվածությամբ աշխատանքների արդյունքները: