English|Armenian

Բարի գալուստ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական կայք:

Շնորհակալություն մեր ընկերության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար:

 


Շուրջ 60 տարի է, ինչ մեր ձեռնարկությունը հանդես է գալիս որպես պղնձամոլիբդենային հանքաքարի առաջատար արդյունահանող և վերամշակող: Տարիների ընթացքում կուտակված հարուստ փորձը, կայուն տնտեսական զարգացման ռազմավարությունը, բազմաթիվ սոցիալական և բնապահպանական ծրագրերը, ինչպես նաև համաշխարհային լավագույն փորձի կիրառումն ապահովել են մեր ընկերության անխափան և արդյունավետ գործունեությունն ու զարգացումը:


Մեր կողմից իրականացվող աշխատանքի պաշպանության և անվտանգության տեխնիկայի, բնապահպանական մոտեցումների կիրառումը, ինչպես նաև գործընկերների հետ հարաբերություններում փոխշահավետության և ազնվության սկզբունքների պահպանումը աշխարհում մեզ ճանաչելի են դարձրել որպես վստահելի գործընկեր և գործատու:


Համոզված ենք, որ մեր կայքի միջոցով կարող եք առավել ամբողջական կարծիք կազմել մեր ընկերության մասին:

 

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»

փակ բաժնետիրական ընկերության տնօրինություն