ՑԱՆԿ
որոնում
%
Ետ
14.07.2024

Հանքագործի ԵՎ մետալուրգի օր

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ամեն տարի նշում է մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը։

Այլ ալբոմներ

Բոլորը
Գործունեություն
Կայուն զարգացում
Պատմություն
Համայնքներ
Միջոցառումներ
Մեր անձնակազմը
23.05.2024

ԲԱՑԱՀԱՆՔ

Ընկերությունը հանքը շահագործում է բաց եղանակով։ Հորատապայթեցման մեթոդով պայթեցումից հետո հանքաքարը անմիջապես տեղափոխվում է ջարդման տեղամասեր։

14.05.2024

ՀԱՐՍՏԱՑՈՒՑԻՉ ՖԱԲՐԻԿԱ

Հանքաքարը վերամշակվում է կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայում, որտեղ էլ արտադրվում են մոլիբդենի և պղնձի խտանյութերը։

22.05.2024

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը, լինելով պատասխանատու հանքարդյունաբերական ձեռնարկություն, գիտակցում է իր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Հետևաբար բնապահպանական կառավարումը հանդիսանում է Ընկերության ռազմավարության և գործառնական գործողությունների հիմնարար և անբաժանելի մասը:

22.05.2024

Աշխատանքի անվտանգություն

Աշխատակիցների առողջությունը և անվտանգությունը «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության ամենագլխավոր արժեքներից են:

22.05.2024

Պատմություն

Ավելի քան 7 տասնամյակ առաջ՝ անցյալ դարի 40-ականների վերջերին, Քաջարանում մեկնարկ տրվեց համառ ու տքնաջան աշխատանքի․ սկսվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարությունը: ԶՊՄԿ-ն, մասնավորապես՝ հանքավայրը, հարուստ պատմություն ունի և կարևոր դեր է խաղում երկրի ու տարածաշրջանի զարգացման գործում։

22.05.2024

Քաջարան

Քաջարանը գտնվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում։ Քաղաքը Երևանից 356 կմ, իսկ մարզկենտրոն Կապանից 25 կմ հեռավորության վրա է։ Այն գտնվում է Հայաստան-Իրան սահմանից ընդամենը 50 կմ հեռավորության վրա:

Քաջարանը տեղակայված է Ողջի գետի ափին, Զանգեզուրի լեռների և Մեղրիի լեռնաշղթայի միջև: Տարածաշրջանի ամենաբարձր գագաթը Կապուտջուղն է, որն ունի 3905 մ բարձրություն և գտնվում է Քաջարանի արևմուտքում:

22.05.2024

Կապան

Կապանը Սյունիքի մարզկենտրոնն է։ 2017 թվականի նոյեմբերից, ներառելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է Կապան խոշորացված համայնք։ Հանդիսանում է ընկերության ազդակիր համայնք․ ԶՊՄԿ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարը գտնվում է Կապան համայնքի տարածքում։

22.05.2024

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Քաջարանի մշակույթի պալատում տեղի է ունեցել «Հիշողության ուժը» պատկերագրքի շնորհանդեսը։

22.05.2024

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ

«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունն ունի ավելի քան 4600 աշխատող, որի 22 տոկոսը կանայք են։ Տեղական համայնքներից աշխատողների քանակը հատում է 80 տոկոսը։

22.05.2024

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԶՊՄԿ-ն տասնամյակներ շարունակ մասնակցում է համայնքների զարգացմանը՝ համոզված լինելով, որ ուժեղ և ինքնաբավ համայնքը ցանկացած նախագծի հուսալի և երկարաժամկետ գործընկերն է:

22.05.2024

Պոչամբար

Հարստացուցիչ ֆաբրիկայի պոչերը մի շարք ստորգետնյա և վերգետնյա խողովակաշարերի և ջրատարերի միջոցով տեղափոխվում են ֆաբրիկայից շուրջ 32 կմ հեռավորության վրա գտնվող Արծվանիկի պոչամբար։

27.09.2024

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Կայացել է «Mining Armenia» միջազգային երկօրյա համաժողովը՝ միավորելով ոլորտի առաջատար խոսնակներին։