Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
Հայաստանի Հանրապետության առաջատար հանքարդյունաբերական ձեռնարկություն


Մեր մասին
Մոլիբդենի խոշորագույն արտադրողներից մեկն աշխարհում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավում՝ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում։ Շահագործում է տարածաշրջանի՝ մոլիբդենի ու պղնձի պաշարներով ամենամեծ հանքավայրը և ՀՀ-ում առաջատարն է արտադրության ծավալներով։
Մոլիբդենի համաշխարհային արտադրության 3%-ից ավելին բաժին է ընկնում ԶՊՄԿ-ին


Մոլիբդենի համաշխարհային պաշարների 9%-ը գտնվում է Սյունիքի մարզում


Քաջարանի հանքավայրում մոլիբդենի պաշարները կազմում են 5%


Տեղադրություն
Քաջարանի հանքավայրը տեղակայված է Զանգեզուրի լեռնաշղթայի ելուստներից մեկի վրա, Ողջի գետի հովտում։ Ռելիեֆը խիստ կտրտված է՝ 1800-3900 մետր բացարձակ նշակետերով։ Գործող բացահանքը գտնվում է Քաջարան քաղաքից 1,7-2,5 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից մոտ 2200 մ բարձրության վրա։
Տարածքը բարձր ռելիեֆային է, բացահանքի անմիջական հարևանությամբ մինչև 4000 մ բարձրությամբ լեռներ են: Հարստացուցիչ ֆաբրիկան գտնվում է Քաջարանի հանքավայրի մոտ՝ Արծվանիկի պոչամբարից ուղիղ գծով շուրջ 27 կմ հեռավորությամբ։




Պատմություն
Մեր պատմությունը
ԶՊՄԿ-ն, մասնավորապես՝ հանքավայրը, հարուստ պատմություն ունի և կարևոր դեր է խաղում երկրի ու տարածաշրջանի զարգացման գործում։
Առաջին երկրաբանական հետազոտություն
Հանքավայրը հնագույն պատմություն ունի։ Սակայն երկրաբանական լուրջ հետազոտությունները սկսվել են 1880-ական թվականներին։
Գտնվելով ժամանակի հաղորդակցության ճանապարհներից զգալիորեն հեռու՝ հանքը սկզբնական շրջանում անկանոն է շահագործվել։ Կոմբինատի կազմավորման և անխափան գործունեության պատմությունը սերտորեն կապված է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման հետ, երբ ազգայնացվում են լեռնահանքային ձեռնարկությունները, մետալուրգիական գործարանները, հանքերը։
Լայնածավալ աշխատանքների մեկնարկ
1924-25 թվականներին սկսվում են հումքային ռեսուրսների, գունավոր և արժեքավոր մետաղների որոնման երկրաբանահետախուզական լայնածավալ աշխատանքներ։
Քաջարանի հանքավայրը ևս լրջագույն ուսումնասիրությունների է ենթարկվում (1930-1933 թթ.), ինչի արդյունքում պղնձի, մի շարք այլ մետաղների հետ հաստատվում են նաև մոլիբդենի հարուստ պաշարներ։
Քաջարանի հանքավայրի տեղեկագիր
1936 թվականին կազմվում է Քաջարանի հանքավայրի տեխնիկատնտեսական տեղեկագիր, որն արժանանում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի և Գունավոր մետալուրգիայի ժողկոմատի հավանությանը։ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ կառուցելու խնդիր է դրվում։
գործարանի կառուցում
1940 թվականի վերջերին սկսվում է կոմբինատի շինարարությունը, որն ընդհատվում է՝ պայմանավորված Հայրենական Մեծ պատերազմով, և շարունակվում պատերազմի ավարտից հետո միայն։ 1949 թ. կառուցվում է փորձնական հարստացուցիչ ֆաբրիկան, իսկ արդեն 1952-ին կոմբինատը տալիս է իր առաջին արտադրանքը՝ դրանով իսկ սկիզբ դնելով անխափան շահագործման պատմությանը։
շահագործման բաց եղանակ
Հանքավայրն ի սկզբանե շահագործվում էր ստորգետնյա եղանակով, հետագայում կազմակերպվում է վերգետնյա հանքարդյունահանում, իսկ 1962 թվականից մինչ օրս հանքը շահագործվում է բացառապես բաց եղանակով։
աշխատանքի դադարեցում ԵՎ վերսկսում
1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացած տնտեսական ճգնաժամի հետևանքով դադարեցվում է կոմբինատի գործունեությունը։ Վերագործարկվում է 1994 թվականին։
ԳՈՐԾԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄ
2004 թվականի դեկտեմբերին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնավորեցվել է։ Բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ընկերությունների խումբը։
Նոր բաժնետերեր
Մանրամասները՝ հղումով
Գործունեություն
Մենք աշխատում ենք բոլորիս ապագայի համար՝ զարգացնելով պատասխանատու արդյունահանում
ԱվելինՄենք արդյունահանում ենք մոլիբդենի և պղնձի խտանյութեր, որոնցից ստացված մետաղներն անհրաժեշտ են ամենօրյա սպառման հազարավոր ապրանքատեսակներ արտադրելու համար։ Դրանք անփոխարինելի են ժամանակակից հասարակության համար և նպաստում են կյանքի որակի բարելավմանը։
Մեր արտադրած հիմնական ռեսուրսները կարևոր են տնտեսական շարունակական աճ գրանցելու և ածխածնային հետքի կրճատման տեսանկյունից։ Մենք պարտավորվել ենք ապահովել այդ ռեսուրսների անվտանգ, պատասխանատու և արդյունավետ մատակարարումը:


տարեկան արտադրություն

Արտադրական օղակներ
Լեռնային արտադրամաս. իրականացվում է պղնձի և մոլիբդենի հանքաքարի արդյունահանում և տեղափոխում
Հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամաս. մանրացվում է հանքաքարը
Հարստացուցիչ ֆաբրիկա. վերամշակվում է հանքաքարը, ենթարկվում ֆլոտացիայի (պղնձի և մոլիբդենի խտանյութերի ջրազրկում և չորացում, վերջնական արտադրանքի ստացում)
Պոչամբար. հիդրոտեխնիկական բարդ կառույց՝ նախատեսված հանքարդյունաբերական և հանքաքարի վերամշակման մնացորդների պահեստավորման համար







