ՑԱՆԿ
որոնում
%

ԶՊՄԿ-ն հայկական ՏՏ ոլորտի սպառողներից է

Կիսվել

Կիսվել

ՍԵՎԱՆ, 22-Ը ՀՈՒԼԻՍԻ – ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Սևանի ափին հուլիսի 20-ից 26-ը անցկացվում է ստարտափների մեծ համաժողովը, որը թվով 12-րդ է։ Համաժողովների շարքը մեկնարկել է 2016 թվականից և նախկինում նույնիսկ անցկացվել է ԱՄԷ-ում և Հնդկաստանում։ «Sevan Startup Summit-2025»-ը համարվում է տարածաշրջանի ամենախոշոր տարեկան հավաքույթը, որը նպաստում է ստարտափների աճին։ Բացօթյա ճամբարային միջոցառումը միավորում է հիմնադիրներին, ներդրողներին և ստարտափների սիրահարներին մեկշաբաթյա կապի և համագործակցության համար։

Ստարտափի պանելային քննարկումներից մեկին մասնակցեց նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։  «Արմենպրես»-ի հետ զրույցում նա հայտնեց, որ հանքարդյունաբերության և ՏՏ ոլորտները փոխկապակցված են, հետևաբար ԶՊՄԿ-ի ներկայությունը տվյալ միջոցառմանը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ կոմբինատը ցանկանում է ամբողջությամբ թվայնացնել իր համակարգերը։

Առավել մանրամասն՝ հղումներով.

https://www.youtube.com/watch?v=EEKSe4toA38   

https://armenpress.am/hy/article/1225401