«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աջակցությամբ իրականացվող նախագծերի շարքում առանձնահատուկ կարևորություն ունեն երեխաների և պատանիների առողջ ապրելակերպը խթանող ձեռնարկումները։ Դրանցից ամենամասշտաբայինը «Սյունիք» ֆուտբոլային ակումբն է։
Մարզի բոլոր խոշոր համայնքերում ԶՊՄԿ-ի աջակցության շնորհիվ գործում են «Սյունիք» ֆուտբոլային ակումբի անվճար դպրոցներ։ Ակումբի միայն մանկապատանեկան թիմերում մարզվող սաների թիվն այսօր հասնում է 1000-ի։ ԶՊՄԿ-ի կայուն ֆինանսավորման արդյունքում՝ շուրջ 1000 սան անվճար հիմունքներով ապահովված է բարձրակարգ մարզումներով, ժամանակակից մարզագույքով, տրանսպորտով, սնունդով ու համազգեստով։
Հիշեցնենք, որ «Սյունիք» ՖԱ-ի աղջիկների թիմը 2025 թ-ին առաջին անգամ նվաճեց Հայաստանի առաջնության չեմպիոնի տիտղոսը։